Ծնվել է Շուշիում: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1884-88թթ՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական բաժնում, որն ավարտել է «Փավստոս Բուզանդ» (աոանձին գրքով լույս է տեսել 1890թ., Վիեննայում) ուսումնասիրության պաշտպանությամբ: 1888-89թթ շրջագայել է Եվրոպայում: 1890-92թթ եղել է տեսուչ Շուշիի հոգևոր դպրոցում: Այնուհետև դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Հիպոլիտ Տենի, Գամառ-Քաթիպայի (Ռափայել Պատկանյան), Սմբատ Շահազիզի մասին գրականագիտական հոդվածներով հանդես է եկել «Новое обозрение», «Արարատ» և «Մուրճ» պարբերականներում: Թարգմանել է Ջ.Բայրոնի, Պ.Ժ.Բերանժեի, Մ.Լերմոնտովի ստեղծագործություններից: Հաճախ ստորագրել է «Վանգ»: Մահացել է Խարկովում: