Ծնվել է 1955թ. հունվարի 1-ին, Երևանում: 1972-81թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես ինժեներ-համակարգող: 1979-83թթ ուսումը շարունակել է Մոսկվայի արվեստի համալսարանի կոմպոզիցիայի ֆակուլտետում: 1969թ. եղել է «Արձագանք» խմբի, 1990թ.` ստուդիայի հիմնադիրներից մեկը: 1992թ., երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ համատեղ, հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը և աշխատել երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: 1996թ. հիմնադրել և ղեկավարում են «Արձագանք» ռադիոկայանը, որը 2003թ. արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին: 1999-2004թթ եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի համահեղինակը: 2000-02թթ Արտավազդ Բայաթյանի հետ «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի ժամանակ դարձել է հաղթող և դիպլոմակիր: Խմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների ու արժանացել առաջատար մրցանակների և ոսկե մեդալի` «Ոսկե կամերտոն» (1984թ.), «Ընկեր երգ» (1985թ.), «Ասուպ» (1994թ.), «Կռունկ» (2000թ.): Նկարահանել է մի քանի տասնյակ տեսահոլովակներ: