Գրել է պատմական և դավանաբանական-մեկնողական երկեր։ Ըստ ավանդական կենսագրության (հեղինակն անհայտ), եղել է Սաևակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտևերից, մոտ 434թ. Մովսես Խորենացու և ուրիշների հետ մեկնել է Աղեքսանդրիա՝ ուսանելու, 441թ. վերադարձել է հայրենիք և ծառայության մտել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես զորական և դպիր։ Մասևակցել է 450-451թթ Վարդանանց պատերազմին, որից հետո թողել է աշխարհական կյանքը և ճգնակյաց դարձել Մոկաց աշխարհում, Ռշտուևիքում։ Ճգնակեցության տարիներին գրել է իր մեծարժեք երկասիրությունը՝ «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» (հավանաբար 464թ-ից հետո): Պատմագրի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը կարևորագույն պատմական սկզբնաղբյուր է 5-րդ դարի կեսին Սասանյանների դեմ հայերի մղած ժողովրդաազատագրական պատերազմի մասին։ Այն նաև հայ միջնադարյան պատմական արձակի արժեքավոր հուշարձան Է։ Երկն արժանացել է բանասերների տարբեր գնահատականներին: Երկը բաժանված է յոթ գլուխների («եղանակներ»)։ Ունի լրացուցիչ գլուխ («Արտաքոյ եւթն յեղանակին»), ուր հեղինակը պատմում է գերևարված հայ հոգևորականների նահատակության մասին և երկու հավելված («Վասն խոստովանողացն Հայոց...» և «Անուանք նախարարացն»...)։ Պատմությունը գրված է «ոսկեղենիկ» հայերենով, հրատարակվել է ավելի քան 40 անգամ: Առաջինը լույս է տեսել 1764թ., Կոստանդնուպոլսում, գիտահամեմատական հրատարակությունը` 1957թ., Երևանում, թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Նա ոչ միայն ականատես է այդ ազատագրական շարժմանը, այլև բանիբուն կերպով ուսումնասիրել է այն ամենը, իևչ առնչվում է նրան։ Բացահայտել է շարժման պատճառները, ընթացքը և հետևանքները։ Այս նպատակով գրողը իր երկը բաժանել է երեք մասի՝ «սկիզբը», ուր մանրամասն պատմում է Վարդանանց պատերազմի պատճառների մասին, «միջոցը», որտեղ նկարագրում է նրա ընթացքը և «ավարտը», ուր խոսում է շարժման հետևանքների մասին: Նախ ներկայացնում է դարաշրջանի ընդհանուր պատկերը, երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ապա այդ հենքի վրա շարադրում պատմական իրադարձությունները՝ շեշտելով ոչ միայն կրոնական, այլև հասարակական-քաղաքական հանգամանքները։ Պատմիչը ազատագրական շարժմանը տալիս է համաժողովրդական դյուրըմբռնելի բացատրություն՝ պայքար հայրենիքի, եկեղեցու պահպանման համար։ Եվ քանի որ ուժերն անհավասար էին, հայերի մղած պայքարն ունենալու էր նահատակության բնույթ, բայց «հասկացված մահն անմահություն է»։ Պատմիչը բացահայտում է պատերազմի համաժողովրդական բնույթը, Վարդան Մամիկոնյանի և կողմնակիցների հայրենասիրական-հերոսական դիմագիծը, պատմում շարժումից Վասակ Սյունու հեռանալու ծանր հետևանքների մասին: Պատմագիրը ունի իր ուրույն պատմելաոճը, ուր փաստական-գիտականը զուգակցվում է գեղարվեստական հնարների հետ: Նրա երկի հիման վրա ստեղծվել են գեղարվեստական երկեր, որոնցից նշանավոր է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը: Հեղինակել է նաև Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, որոնցից կարևորագույնը «Ծննդոց գրքին» նվիրված «Արարածոց մեկնությունն» է (պահպանվել են հատվածներ), ինչպես նաև դավանաբանական գրվածքներ («Բան խրատու յաղագս միանձանց», «Ի չարչարանս Քրիստոսի» և այլն): Նրա սոցիալական իմաստասիրության հիմքում ընկած է երևույթների վերլուծության կառուցվածքային մեթոդը։ Նրա կարծիքով յուրաքանչյուր օբյեկտ տարբեր, նույնիսկ իրարամերժ բաղադրամասերի ու հատկությունների ամբողջություն է։ Համակարգի, կառուցվածքի գոյությունը պայմանավորված է բաղադրամասերի համաչափությամբ ու միասնությամբ. «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»։ Միաբանության ըմբռնումը դարձնելով ազատագրական պայքարի գաղափարախոսության հիմնական դրույթներից մեկը՝ գտնում է. թե «...ամեն մի տուն և թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստատուն մնալ չի կարող»։ Հեղինակը հաստատում է, որ ինչպես մարդկային մարմինը տարբերակված է ֆունկցիոնալ օրգանների, այնպես և հասարակությունը բաժանված է ֆունկցիոնալ խմբերի։ Սակայն նա նաև նկատում է հասարակության շերտավորվածությունը, անտագոնիզմը։ Չարիքը, դժբախտությունը, ըստ նրա, ունեն ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական ակունքներ։ Դրանք հարկահավաքների, օտար բռնակալների, ներքին կեղեքիչների գործունեության արդյունք են: Աղքատությունը, ըստ նրա, ոչ միայն մարդու անհատական ունակությունների բացակայության արդյունք է, այլև իշխողների հարուցած զրկանքների ու նրանց անբարյացակամության: Սոցիալական այսպիսի երևույթները (դժվարությունները) նա անապատական շարժման պատճառ է համարում և մարդկանց համար ցանկալի դարձնում վերադարձը վաղ քրիստոնեական համայնքային կյանքին: Համաշխարհային քրիստոնեական գրականության մեջ պատմագիրը առաջիններից էր, որ մշակել է երկրային ու երկնային իշխանության (պետության) մասին ուսմունքը։ Երկնայինը կոնվենցիոնալ բնույթ ունի, խարսխված է մարդկայինի վրա, նրա օրենքները միջնորդավորված են, հարաբերական, փոփոխման ենթակա: Նրա իրավասության տակ են աշխարհիկ, նյութական և տնտեսական երեույթների ղեկավարումը, մարդու մարմինը, բայց ոչ հոգին։ Երկնայինի հիմքերը երկնայինի մեջ են, բացարձակ են, արարչագործությունից սերած։ Նրա օրենքներն անմիջապես բխում են գերագույնից, անփոփոխ են և ղեկավարում են եկեղեցական, հոգևոր-իմացական բնույթի երևույթները։ Իշխանության երկատվածությունից բխում է օրենքների երկվությունը՝ հոգու և մարմնի օրենքները։ Օրենքների երկվությունը հիմք է դատավարության երկտեսակության (մարդկային, աստվածային) համար։ Դատավարությունը նա կապել է օրենսդրության, դաստիարակության, վարձահատուցման, ազատ կամքի և մարդու պրակտիկ գործունեության արժեքավորման հետ։ Օրինազանցության պատժելիությունը կապել է հանցանքի բնույթի, կատարման գիտակցականության, գործադրի անհատական յուրահատկությունների հետ։ Պատմագրի մասունքներն ամփոփվել են Վանա լճի մերձափնյա Չաղար գյուղի Սբ. Աստվածածին վանքում, որը կոչվել է նաև Եղիշեի վանք: Հայ եկեղեցին Եղիշեին դասել է տոնելի սրբերի կարգը: Նրա հիշատակը նշվում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Սրբոց թարգմանչաց տոնի հետ: