Ծնվել է Ստավրոպոլում: 1885թ-ից խաղացել է Նոր Նախիջևանի թատրոնում: 1889-91թթ Մոսկվայում աշակերտել է Ա.Յուժին-Սումբատովին, հետևել Փոքր թատրոնի ներկայացումներին: 1892-98թթ խաղացել է Թիֆլիսում, Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում` Հովհաննես Աբելյանիխմբերում, 1908թ.` Բաքվում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Անանի), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), Ռ.Դոնչետտիի «Զավակ» (Մադլեն) և այլն: Նրան հատուկ էին կերպարի ներքին ապրումները դրսևորելու մեծ ձիրքը, մշակված առոգանությունը, հարուստ տեխնիկան: Մահացել է Բաքվում: