Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գեղանկարիչ Հովհաննես Պատկանյանի դուստրը, ով էլ եղել է նրա առաջին ուսուցիչը: 1880-ական թվականներին սովորել է Պետերբուրգի Ալեքսանդրյան իգական ուսումնարանում: Հոր հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները: 1900թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, որպես դիմանկարի և նատյուրմորտի վարպետ, սկսել է գեղանկարչություն դասավանդել ուսումնարանի մանկական, 1901թ-ից` միջին դասարաններում: Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, ուր դասավանդել է հայկական և ռուսական դպրոցներում: Ստեղծագործել է դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում, ձևավորել է գրքեր: Հայտնի են նրա «Վարդեր» (1914թ.), «Արագածը Լենինականից», «Շ.Աթաբեկյանի դիմանակրը», «Եֆիմյա Կագրամանի Պատկանյանի դիմանկարը» և այլ կտավներ: Հետսովետական գրաֆիկական աշխատանքներից հայտնի է նրա «Հայկական տառեր» (1899թ., Թիֆլիս) գործը: Մահացել է Թբիլիսիում: