Եղիշե Տերտերյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի գավառի Կայնիմիրան գյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին բազմաթիվ հայ որբերի հետ տեղափոխվել է Երուսաղեմ (1922թ.): 1932թ. ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը և Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի կողմից ձեռնադրվել է վարդապետ։ 1960թ. ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք։ Հրատարակել է «Մագդաղինեն մեղրամոմե» (1941թ.), «Սալոմէ», «Սամարուհին», «Խորտակման գիշերներ» (1943թ.), «Անցորդը» (1946թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Լեռան վրայեն։ Երանիներ» (1945թ.), «Ակեղդամա», «Օտարականը» (1966թ., Հիսուսի կյանքից), «Կարմիր զօրավար» (1975), «Հեթանոսաց առաքեալը» (1975թ.), «Լուսամատեան» (1981թ.) ստեղծագործությունները, «Վարդանանք» (1951թ.) դրաման, «Նարեկը հայ գրականության մեջ» (1947թ.) և «Սուրբ Մեսրոպ» (1962թ.) աշխատությունները։ Մահացել է Երուսաղեմում: