Zark Foundation

Ենովք Նազարյանց

Ենովք Նազարյանց

Գեղանկարիչ

11 հոկտեմբեր, 1868 - 18 նոյեմբեր, 1928

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի գեղարվեստի վարժարանում, կատարելագործվել Իտալիայում: Վաղ շրջանի գործերից հայտնի է միայն Պետրոս Ադամյանի մատիտանկար աճյունապատկերը (1891թ., Կ.Պոլիս): 1890-ականներին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ապա` Թիֆլիս: Այդ շրջանի գործերից են Շալամյան և Այվազյան ամուսինների դիմանկարները (1897թ.): 1906-27թթ բնակվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), ղեկավարել տեղի նկարչական ստուդիան: Ստեղծել է դերասաններ Արմեն Արմենյանի, Եկատերինա Դուրյան-Արմենյանի, Միքայել Մանվելյանի, Հովհաննես Աբելյանի, գրող Ատրպետի և այլոց դիմանկարները, որոնք առանձնանում են կերպարի բնութագրման և գեղարվեստական արտահայտչամիջոցների ներդաշնակությամբ: Աշխատել է հիմնականում կավճաներկով: Գործերից չորսը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):