Ծնվել է Արևմտյան Հայաստանի Պարտիզակ գյուղում: Գյուղում նախնական կրթությունն ստանալուց հետո մոր և եղբոր հետ տեղափոխվոել է Կոստանդնուպոլիս, որտեղ յուրացրել է դերասանական արվեստի գաղտնիքները: Խաղացել է թատրոնում, երբեմն բեմադրել է ներկայացումներ: Մարտիրոս Մնակյանի թատրոնում որոշ ժամանակ աշխատելուց հետո անդամակցել է նորակազմ հայ դրամատիկ թատրոնին, որտեղ այդ ժամանակ աշխատել է նաև դերասան Վահրամ Փափազյանը: Ընկերացել է վերջինիս հետ և մինչ կյանքի վերջը նրանք մնացել են մտերիմ ընկերներ: Եղել է հայրենասեր և թուրքատյաց: 1915թ. Հայոց ցեղասպանության օրերին Գրիգոր Զոհրապի, Երվանդ Թոլայանի, Կոմիտասի և այլ հայ մտավորական ձերբակալվածների հետ Կ.Պոլսից փոխադրվել է նախ Բուրսա, որտեղից պետք է սկսվեր նրանց տարհանությունը դեպի Միջագետք` անհանգրվան և անջրդի ճանապարհներով, հետիոտն ու մտրակի տակ, նա գազանացել ու պոկելով ձեռնակապերը, հարձակվել է նավակայքի առաջ խմբված ամբոխի վրա և բռունցքներով ու ատամներով պատառոտել է այնքան, մինչև ամբոխը առել է նրան իր օղակի մեջ և մի րոպեում Ենովքի գլուխն ու հոշոտված մարմնի մասերը մեղավոր քաղաքի քաղցած շների բաժին են դարձել: