Zark Foundation

Եսսաի Ալթունյան

Եսսաի Ալթունյան

Երգիչ, երգահան

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 5-ին, Փարիզում: Երեք տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ: Հետագայում, նույնիսկ թողել է համալսարանական կրթությունը և իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը: Գործիքավորել է Միշել Լեգրանի «Les Demoiselles de Rochefort» ստեղծագործության նոր, ժամանակակից տարբերակը: 1999թ. սկսել է երգչի գործունեությունը և հիմնել իր առաջին խումբը` «Փերֆեկտ 3»-ը, որից հետո միացել է «Roméo et Juliette» մյուզիքլին, որն էլ մեծ հաջողություն է բերել երգչին: Նրա առաջին «First» ձայնասկավառակում մեկտեղվել է ժամանակակից համաշխարհային երաժշտության ուրբանիստական ուղղութան լարային, փողային և հարմոնիկ ելևէջները, որտեղ ներառված են նաև բալլադներ: Միշել Լեգրանը նրան անվանել է «Նոր աշխարհի պրոդյուսեր», քանզի նա ձայնագրում, ստեղծագործում և պրոդյուսերական աշխատանքներ է կատարում բազմաթիվ երգիչ-երաժիշտների հետ` Ջենիֆեր, Սեսիլիա Կառա, Ամել Բենթ և այլք: Նրա առաջին «Sweet family» տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում և Նյու Յորքում, մեծ ուշադրության արժանացել և ցուցադրվել ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքներով` «MTV», «MCM», «M6» «Black», «M6 Hit», ու գլխավորել բազմաթիվ թոփ չարթեր: 2012թ. երգչուհի Էմմիի հետ ներկայացել է «Էրեբունի-Երևան» երգի նոր մշակմամբ և տեսահոլովակով, որից հետո` մեկ այլ «Գալու եմ» ստեղծագործությամբ: Համագործակցել է «Kerry Gordy Records»-ի հետ և իրենց առաջին սինգլ «Family»-ն դարձել է հիթ: 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, ստեղծել է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը՝ ի հիշատակ 1915թ. սպանված 1,5 միլիոն հայերի: Նույն թվականին, որպես «Genealogy» խմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում, որը անկացվել է Վիեննայում: 2015թ. ստացել է ՀՀ անձնագիր: