Zark Foundation

Եվա Եգանյան

Եվա Եգանյան

Երգչուհի

Ծնվել է 1990թ. ապրիլի 3-ին, Երևանում։ 1997-2007թթ սովորել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցում, 1998-2007թթ՝ Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի միաժամանակ 3 բաժիններում՝ դասական վոկալ, դաշնամուր և կոմպոզիցիա: 2007թ. մանակցել է Ա.Սպենդիարյանի անվան պատանի ստեղծագործողների հանրապետական մրցույթ-փառատոնին, դարձել է դափնեկիր և արժանացել հատուկ մրցանակի: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժինը: 2012թ. մասնակցել է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին: 2013-19թթ աշխատել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում որպես մեներգչուհի: Աշխատել է նաև «Վոկալ եռյակում»։ Երգել է Սբ. Կաթողիկե եկեղեցու երգչախմբում: 2011թ-ից մասնակցել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգներին, իսկ 2022-23թթ աշխատել է նույն խմբում որպես մեներգչուհի: 2021-23թթ հանդիսացել է «Ակունք» ազգագրական համույթի արտիստ: Բազմաթիվ համերգներով և մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, Արցախում, Ջավախքում։ Մեկնել է համերգային շրջագայությունների ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ, եվրոպական մի շարք երկրներ, Իրան, Ռուսաստան, Եգիպտոս, Լիբանան: Բարեգործական մենահամերգով ելույթ է ունեցել Կանադայի Մոնրեալ քաղաքում: Թողարկել է «Էլի գարուն կգա» խորագրով ձայնասկավառակ և բազմաթիվ տեսահոլովակներ: Տարբեր տարիների կազմակերպված մրցնակաբաշխություններում ստացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» անվանակարգը: Արժանացել է դիպլոմների և շնորհակալագրերի տարբեր կազմակերպությունների կողմից: Դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի, սփյուռքի, պաշտպանության նախարարությունների պատվոգրերով: Ստացել է սերտիֆիկատներ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի պետական սենատից, Քալիֆորնիայի օրենսդրությունից և Գլենդելի քաղաքապետից: