Եվգենիա Բարսեղյան
Ծնվել է Ադրբեջանի Շեմախա քաղաքում: Եղել է գրականագետ, քաղաքական գործիչ Պողոս Մակինցյանի կինը: Սովորել է Թիֆլիսի Լևոն Քալանթարի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում: Հետագայում եղել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, Երևանի Երիտասարդական, ապա` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնների դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում: Նկարահանվել է «Ասա ինչու» (1919թ.), «Անահիտ» (1947թ.) ֆիլմերում: 1958թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: