Zark Foundation

Եվգենի Լևխանյան

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

3 հոկտեմբեր, 1907 - 8 դեկտեմբեր, 1964

Ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում: 1922-27թթ սովորել է Աստրախանի գեղարվեստի ուսումնարանում: 1929-36թթ աշխատել է Երևանում, 1936-41թթ` Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ): 1945թ-ից բնակվել է Լվովում, ապա` Կիևում: Գեղանկարներչական աշխատանքներից են` «Կ.Վորոշիլովի դիմանկարը», «Կոստա Խետագուրով», «Կազակներ», «Էլբրուս», «Իմ բակը», «Կոմբայնը աշխատանքի մեջ» և այլն: Ստեղծել է բնանկարների լվովյան շարք: Որպես թատերական նկարիչ հանդես է եկել մի քանի ֆիլմերում`«Նամուս», «Գիքոր», «1905 թվական», «Քաջ Նազար», Հնդկաստանի դուստրը», «Անկա», «Քրդեր և եզդիներ» (1932թ.), «Հարութ» (1933թ.), «Լույս և ստվեր» (1933թ.) և այլն: 1935թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: 1961թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Մահացել է Կիևում: