Ծնվել է ՌԴ Տվերի մարզի Բեժեցկ քաղաքում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Գեորգի Ֆարմանյանցի քույրը: 1938թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը: 1938-59թթ աշխատել է Մոսկվայի Մեծ թատրոնում՝ որպես մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետներում՝ Գլիերի «Պղնձե հեծյալը» (Կոլումբինա), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (Զլյուկա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Գլազունովի «Ռայմոնդա», Պ.Չայկովսկու «Քնած գեղեցկուհի», «Կարապի լիճ», Բորոդինի «Իշխան հզոր», Գլինիկայի «Ռուսլան և Լուդմիլա», Վերդիի «Տրավիատա» և այլն: 1959թ-ից դասավանդել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում, եղել է ամբիոնի վարիչ (1995թ-ից՝ պրոֆեսոր): Դասավանդել է նաև Գերմանիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Կորեայի Հանրապետությունում և Ճապոնիայում: 1951թ. պարգրատրվել է «Պատվո շքանշանով»: 1968թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1973թ.՝ «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, 2001թ.՝ «Պարի հոգին» մրցանակին, 2004թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010թ.՝ ՌԴ Պատվո շքանշանի: Մահացել է Մոսկվայում։