Zark Foundation

Երեմիա Մեղրեցի

Երեմիա Մեղրեցի

Բանասեր, բառարանագիր, հրատարակիչ

17-րդ դար

Երեմիա Վարդապետ
Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 17-րդ դարի 60-ական թվականներին կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Համառօտ գումարումն և լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագրով (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ 1698թ. Ալիկոռնիայում (Իտալիա) նախորդ բառարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի հիման վրա կազմել, հրատարակել է մի այլ համահավաք բառարան՝ «Բառգիրք հայոց» (առաջին հրտ.՝ 1698թ.)։ Լինելով առաջին հայերեն ընդարձակ (ավելի քան 8500 բառ-հոդված) տպագիր բառարանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Հրատարակել է նաև «Աղուէսագիրք...»-ը (Էջմիածին, 1698թ.)։