Zark Foundation

Երջանիկ Առաքելյան

Երջանիկ Առաքելյան

Բանաստեղծ, թարգմանիչ

15 մայիս, 1918 - 4 օգոստոս, 1981

Ծնվել է ՀՀ Մաքրավանք գյուղում (այժմ` Հրազդան քաղաքի շրջագծում): 1935թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937թ.` ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938թ. աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ։ 1939-46թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1956-58թթ որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-62թթ` «Պիոներ» ամսագրի խմբագրությունում` որպես գրական աշխատող, 1962-68թթ` Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը` որպես բանահյուսության բաժնի վարիչ։ 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Ծաղիկներ» (1961թ.), «Սիրտը երգում է» (1962թ.), «Շեկ Մինասն ու դիմակները» (1970թ.), «Արևի ժպիտը» (1972թ.), «Կապույտ անձրև» (1973թ.), «Տասը չափիր, մեկ կտրիր» (1975թ.), «Կարոտները չեն հեռանում» (1979թ.), «Թևավոև բարդի» (1982թ.) և այլ գրքեր: Ռուսերենից կատարել է թարգմանություններ՝ Պլատոն Վորոնկոյի «Քո գրքույկը» (1962թ.), Օ.Պանկո-Յաշի «Փոքրիկ տղայի հետ պատահած մեծ նորությունը» (1962թ.), Իշտվան Կորմուշի «Փոքրիկ տղայի և հրաշք եղնիկի մասին» (1965թ.), Սամուիլ Մարշակի «Մանուկների համար» (1971թ.), Կարլոս Ալվարեսի «Երգը մենախցում» (1980թ.) և այլ գործեր: Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։