Ծնվել է 1941թ. օգոստոսի 13-ին, Սարատովում: 1958-61թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես լուսային տեխնիկ: 1965թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը: 1965-95թթ եղել է Մոսկվայի Մանրանկարչության թատրոնի դերասան: 1995թ-ից աշխատում է Մոսկվայի «Շալոմ» թատրոնում` որպես դերասան: 1969թ-ից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Ամեն երեկո, ժամը 11-ին», «Հասարակ հրաշք», «Դարի հափշտակումը», «Մահ թռիչքի ժամանակ», «Չեմ լացի», «Աշխատավարձից աշխատավարձ», «Պաշտպանվող Սեդովը», «Ջոյը Մոսկվայում», «Սիրո ցանկություն», «Ֆրանսիական և ռուսական սեր», «Կլուբնիչկա սրճարան», «Գողը», «Իշխանուհի դը'Մոնսորո», «Ռոստով-պապա», «Ընտանեկան գաղտնիքներ», «Բայազեթ», «Արխանգել», «Ծնված` աստղ դառնալու համար», «Գնչուհիները», «43 համարը», «Բժիշկ Տիրսան», «Ամազոնուհիներ», «Պատրաստված է ԽՍՀՄ-ում» և այլն: 1988թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2007թ.` «Բարեկամության դափնեկիր» մեդալի: