Ծնվել է 1939թ. հունիսի 14-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստի բնագավառներում: Գործերից են՝ «Ծերունի» (1964թ., որձաքար, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան), «Սրբուհի» (1965թ., սև տուֆ) դիմաքանդակները, «Զրույց» (1967թ., փայտ), «Հովվերգություն» (1968թ., փայտ) կոմպոզիցիաները, Երևանի «Անի» հյուրանոցի (1970թ., կարմիր տուֆ) և Դուշանբեի Արվեստի ինստիտուտի շենքի (1969-70թթ, կարմիր տուֆ) ճակատների բարձրաքանդակները: 1980թ-ից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ ստեղծել է «Հավերժություն» (1983թ.), «Նահատակվածի հիշատակը» (1984թ.), «Մկրտության ավազանը» (1989թ.) գործերը: Հեղինակել է նաև Սբ. Էջմիածնի տաճարի նորակառույց մուտքի խորաքանդակների («Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ», «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ թագավոր», 2001թ.):