Zark Foundation

Երվանդ Ենգիբարյան

Երվանդ Ենգիբարյան

Դերասան

21 հոկտեմբեր, 1983 - 22 հոկտեմբեր, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Ժակ Ենգիբարյանի որդին: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը և Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Որպես դերասան աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքներում: 2004-13թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Չակի), Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Գլումով), Ս.Եսենինի «Շահանե, դու իմ Շահանե» (Եսենին), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ժորժ) և այլն: Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում, «Քայլ ձիով» (2013թ.) ֆիլմում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան: Մահացել է ավտովթարից` 30-ամյակի առավոտյան: