Zark Foundation

Երվանդ Նիկողոսյան

Երվանդ Նիկողոսյան

Գեղանկարիչ

6 դեկտեմբեր, 1928 - 26 մայիս, 2014

Ծնվել է Օդեսայում: 1941-48թթ ԽՍՀՄ իշխանությունների կողմից ընտանիքի հետ աքսորվել է Ղազախստան և Սիբիր: 1948թ-ից բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում: 1954թ. ավարտել է Բուխարեստի Ն.Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը: Նույն թվականից եղել է Ռումինիայի նկարիչների միության անդամ: 1948թ-ից մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին: Գործերից են` «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «1907» («Գյուղացիական հուզումները Ռումինիայում»), «Տուլչայի նավահանգիստը», «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնային բնանկար», «Քաղաքի պատուհանները», «Դիմանկար», «Գույների բալետը» և այլն: Կատարել է նաև որմնանկարներ (Բուխարեստի «23 օգոստոսի» մշակույթի տան համար), խճանկարներ: 1970թ. նրա անհատական ցուցահանդեսը համարվել է Ռումինիայի լավագույն պատկերահանդեսներից մեկը: 1968թ. արժանացել է Ռումինիայի «Մշակութային արժանիք» շքանշանի, 1987թ.` մրցանակի` «Պոսադի ճակատամարտը» ստեղծագործության համար: Մահացել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: