Zark Foundation

Երվանդ Պետրոսյան

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

23 փետրվար, 1940 - 11 հունիս, 2016

Ֆերդինանդ Պետրոսյան
Ծնվել է Հայաստանի Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում: 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց: Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Զբաղվել է նաև թարգմանությամբ: Հեղինակած գրքերից են` «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից» (2003թ.), «Պապ ու թոռ» (2003թ.), «Գրքերի երամ» (2009թ.), «Շարժասանդուղքի վրա» (2011թ.), «Ծաղկաձորյան լուսաբաց» (2013թ.) և այլն: 1989թ. «Հազարան հավք» մանկական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999թ. «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուի համար` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007թ. «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերի համար՝ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում: