Zark Foundation

Երևանի կամերային թատրոն

Երևանի կամերային թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1981թ. դեկտեմբերի 15-ին, Երևանում: Թատերախումբն արդեն վաղուց հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈՒՀԱ), թիմի կապիտան՝ Արա Երնջակյան։ Թիմը դարձել է Երևանի առաջին հաղթողը և 1971-72թթ առաջինն է ներկայացրել Հայաստանը Մոսկվայում կայացած ՈՒՀԱ-ի համամիութենական խաղերում։ Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցել է թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ 1983թ. հիմնվել է Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվել են թատրոնի ներկայացումները։ Թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։ Իր գոյության տարիների ընթացքում թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն։ Թատրոնի խաղացանում եղել են՝ Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պ.Զեյթունցյանի «Խիրոսիմա», Վ.Շեքսպիրի «Համլետ», Խ.Ապոր «Մկների ժողով», Ք.Ֆրեշետտի «Փնտրվում է տղամարդ», Ա.Երնջակյանի «Երևանյան օրերի քրոնիկա», «Ես իմ անուշ Հայաստանի…», «Կաբարե», «Անտեր Ground», «Տիտանիկ, made in Armenia», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ», «Ի զե՛ն», «ԱՐՄմագեդոն», «Շատ love story», «Հոբելյանական հաճախորդ», «Սիրային քառանկյունի», «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ», Ա.Հարությունյանի «Սկոտչ և Վիսկի» և այլն: Թատրոնի բեմում հանդես են եկել դերաաաններ Վիգեն Ստեփանյանը, Եվգենիա Պոդպոմոգովան, Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Բ.Լիվշիցը, Մ.Ավակիմովը, Ա.Համբարձումյանը, Կ.Ուլիխանյանը, Ա.Մազմանյանը, Ք.Զամինյանը, Մ.Զամինյանը, Ա.Լարայը, Ա.Միքայելյանը, Ա.Զոտովը, Դ.Բաբայանը, Զ.Ուզունյանը, Ա.Ղուկասյանը, Գ.Սեկոյանը և այլք։ Համագործակցութոուններ է եղել անվանի նկարիչներ Վալենտին Պոդպոմոգովի, Ռոբերտ Սահակյանցի, Ֆելիքս Եղիազարյանի (թատրոնի խորհրդանիշի և սրահը զարդարող դեկորատիվ պաննոյի հեղինակը), Բենիկ Պետրոսյանի, ով ձևավորել է թատրոնի շքամուտքը և կերտել է «Հանդիսատես»-ը, Ս.Ղազարյանի, որն ստեղծել է երաժիշտների քանդակները Երկնագույն դահլիճում, Լ.Ավետիսյանի, Եվգենի Սաֆրոնովի, Ռ.Խաչատուրյանի հետ։ Տարբեր տարիների կոլեկտիվի երաժշտական ղեկավարներն են եղել՝ Ա.Ահարոնյանը, Գ.Խաչիկյանը, Արտաշես Քարթալյանն իր ջազ-նվագախմբով (Արմեն Հյուսնունց՝ սաքսոֆոն, Ռ.Բարխուդարյան՝ թավջութակ, Ա.Գրիգորյան՝ հարվածային գործիքներ), Վահագն Հայրապետյանը։ Թատրոնի տնօրենն է ռեժիսոր Լուսինե Երնջակյանը: Թատերախմբում են՝ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, դերասանուհիներ Լուիզա Ներսիսյանը, Քեթրին Մանասյանը, Անի Լուպեն, Էվա Խաչատրյանը, Աննա Մանուչարյանը, Վիկտորիա Սահակյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Սոնա Մաթևոսյանը, դերասաններ Գրիգոր Բաղդասարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Ժորա Հովհաննիսյանը, Ներսես Մարկոսյանը, Ժորա Մարտիրոսյանը, Ավետ Զոհրաբյանը: