Zark Foundation

Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն

Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1986թ., Երևանում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։ Թատրոնը նախապես կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն։ Բացումը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձել է նրա «կարապի երգը»։ Մհեր Մկրտչյանը մեկ տարուց էլ պակաս է ղեկավարել թատրոնը։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվել է նրա անունով։ Թատրոնը որոշ ժամանակ ղեկավարել է կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, իսկ վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո թատրոնը մի քանի տարի չի գործել։ Այն վերաբացվել է 2004թ.՝ հիմնական վերանորոգումից հետո՝ Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» պիեսի բեմադրությամբ։ 2004-18թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։ Թատերախմբի մաս են կազմել և կազմում Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Մակիչ Մարգարյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը, Լուսինե Ավանեսյանը, Սարգիս Վարդևանյանը, Մարի Գրիգորյանը, Ամիրան Գալստյանը, Լևս Դավթյանը, Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Վահագն Գասպարյանը, Սրբուհի Բալայանը, Անուշ Հակոբյանը, Արփինե Իսրաելյանը և ուրիշներ։