Zark Foundation

Եփրեմ Պողոսյան

Եփրեմ Պողոսյան

Բանասեր

14 մարտ, 1897 - 20 մայիս, 1972

Սարգիս Փանչոյան
Ծնվել է Վրաստանի Աբաթխև գյուղում (այժմ՝ Խաշուտ, Ախալցխայի մոտ): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1910թ. մեկնել է Վիեննա, որտեղ 1917թ. ավարտել է միաբանության դպրոցը և դարձել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ։ 1921թ-ից դասավանդել է միաբանության վարժարաններում, 1927-47թթ՝ Պլովդիվում, որտեղ, հայոց լեզվի քերականության ուսուցմանը նպաստելու նպատակով, գրել է «Քերականություն աշխարհաբար լեզվի» 1-4-րդ դասարանների դասագրքերը։ 1948թ. վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը։ Հրատարակվել են նրա մի շարք մենագրություններ («Պատմություն Հայ Մշակութային Ընկերություններու», հ.1-3, 1957-69թթ, «Ոսկյան և Մըսըրլյան գերդաստանները», 1953թ., «Տատյան գերդաստանը», 1968թ. և այլն), ինչպես նաև «Նոր տարվո տոնը հին և նոր Հայոց քով» (1952թ.), «Համբարձման տոնն և հայ ժողովրդի վիճակախաղը» (1956թ.) ազգագրական բնույթի գրքերը, «Ապրումներ» (1968թ.) բանաստեղծությունների ժողովածուն։ Մահացել է Վիեննայում: