Zark Foundation

Եփրեմ Սեթյան

Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

21 սեպտեմբեր, 1791 - 3 մայիս, 1838

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1814թ. դարձել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Հայ գրականություն և պատմություն է դասավանդել 1831թ. իր հիմնադրած Ախալցխայի հայկական դպրոցում։ Նրա աշխատությունները վերաբերում են հռետորական արվեստի ներքին օրինաչափություններին («Արհեստ ճարտասանութեան», 1832թ.), Աստվածաշնչին («Պատմութիւն Հին և Նոր կտակարանի», 1832թ., ունեցել է 5 հրտ.), հայ ժողովրդի պատմությանը՝ հեթանոսական ժամանակներից մինչև 1736թ. («Պատմութիւն հայոց», 1839թ.)։ «Իրավագիտութիւն (բնական օրենք, գրավական, տոհմային և ազգային իրավունք)» (1851թ.) աշխատությունում եվրոպական իրավագիտական մտքի (Ֆ.Բեկոն, Հ.Դրոտիոս, Ցիցերոն, Պլուտարքոս, Սենեկա) համապատասխան աշխատություններից ելնելով՝ հայ իրականության պայմաններում աշխատել է սահմանել օրենքն ընդհանրապես, նրա առաջացման պատմական պատճառները, մարդկային կամքի դրսևորման ձևերը տվյալ հասարակության մեջ, հասարակական պարտքի և քաղաքացիական ազատության փոխհարաբերությունը։ Մահացել է Ախալցխայում: