Zark Foundation

Զավեն Թագակչյան

Զավեն Թագակչյան

Երաժշտագետ

18 մայիս, 1944 - 7 փետրվար, 2023

Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումարանը, 1969թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1966թ. դարձել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի աշխատող (1993թ-ից՝ ավագ գիտաշխատող), 1986թ.՝ Ա.Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ: 1971-72թթ դասավանդել է Կապանի երաժշտական ուսումնարանում, 1972-81թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումարանում: 1987-93թթ եղել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի «Հայասա», 1981թ-ից՝ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի «Գորանի» մանկական երգի-պարի անսամբլների գեղարվեստական ղեկավարը: Կազմել, ծանոթագրել ու խմբագրել է Մ.Թումաճանի «Հայ երգ ու բան» հավաքածուի 1-4-րդ հատորները (1972թ., 1983թ., 1986թ., 2005թ.), «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 3-9-րդ պրակները (2010-14թթ): Մասնակցել է Ջավախքի՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի, Երևանի պետական կոնսերվատորիայի և ՀԿՄ միացյալ (1967թ.) և անհատական գիտարշավերի: Նրա ղեկավարությամբ 1985թ. ձայնագրվել է Թբիլիսիի, Մառնեուլի, Թեթրի Ծղարոյի և Բոլնիս-Խաչենի, Շահումյան ավանի հայաշատ վայրերում, 1987թ.՝ Արտաշատի շրջանի գյուղում գրառված ավանդական երաժշտությունը: Հավաքել է շուրջ 2500 ժողովրդական երգ ու նվագ, որոնց մեծ մասը վերծանել-նոտագրել ու հրատարակել է «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի պրակներում («Հայ երկրագործի աշխատանքային երգեր», 2009թ., «Վասպուրականի ավանդական երգեր և նվագներ», 2010թ., «Ջավախքի պարերգեր և պարեղանակներ», 2012թ. և այլն), մի շարք հեղինակների գիտական աշխություններում ու հոդվածներում: Հայ ավանդական երաժշտարվեստի, այդ թվում՝ գիտարշավների ընթացքում գրառած նորահայտ գիտական-գեղարվեստական արժեք ունեցող նմուշներ է ներկայացրել համերգ-դասախոսություններում, վարել ռադիո և հեռուստատեսային հաղորդումեր: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: