Zark Foundation

Զավեն Կոշտոյան

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

7 հոկտեմբեր, 1940 - 2 հուլիս, 2016

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1950-55թթ սովորել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1995-96թթ եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչը: 1997թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: 1970թ-ից դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում և գեղարվեստի ուսումնարանում քանդակ, գծանկար և կոմպոզիցիա առարկաները (2007թ-ից՝ դոցենտ): 1996-97թթ դասավանդել է Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Քանդակագործի աշխատանքներին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը: Գործերից են` «Ալեքսանդր Պուշկին» (1974թ.), «Ավետիք Իսահակյան» (1975թ.), «Ալեք Մանուկյան» (1995թ., երեքն էլ` բարձրաքանդակ, բրոնզ), «Երաժշտություն» (1978թ.), «Խաչքար» (1988թ., երկուսն էլ` տուֆ), «Լույս» (ֆելզիտ, 2002թ.), «Քըրք Քըրքորյան» (կարմիր բազալտ, 2004թ., չորսն էլ` հուշարձան, բոլորը` Գյումրիում), «Խաչքար» (1995թ., տուֆ, Լոս Անջելես): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Գյումրիում (1973թ., 1988թ.): 1977թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2006թ.՝ Գյումրու «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2008թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով մրցույթում երկրորդ մրցանակին, 2011թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Բաբկեն և Անահիտ Մկրյան» առաջին մրցանակին: Մահացել է Գյումրիում: