Աբրահամ Բաբայան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շամախի քաղաքում: 1842-44թթ սովորել է ծննդավայրի գավառական դպրոցում, հորից սովորել ոսկերչություն (այստեղից էլ անունը՝ «Զարգար»՝ ոսկերիչ)։ 1858թ. անցել է Լենքորան, մտերմացել պարսկահայ աշուղ Մայիսի հետ, որի անունը հետագայում հիշատակել է իր բոլոր երգերում։ Հորինել է հայերեն և ադրբեջաներեն։ Հեղինակել է բարոյախրատական, սիրային երգեր («Հոգու և մարմնի վեճը», «Այսօր ի փող, վաղն ի հող» և այլն)։ Նրա «Փողի վրա ասած», «Եկայք հայեր...» մուխամմազները առանձնահատուկ տեղ են գրավում աշուղական գրականության մեջ։ Մահացել է Բաքվում: