Ծնվել է Հնչեշտ ավանում (այժմ՝ Կոտովսկ, Մոլդովա): Եղել է մատենագիր Մսեր Մսերյանի որդին։ 1855թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, նշանակվել վերակացու և թուրքերենի ուսուցիչ։ 1860-ական թվականներին վարել է պետական պաշտոններ։ 1858-62թթ հոր հետ խմբագրել է «Ճռաքաղ»-ը, 1861-64թթ՝ «Համբավաբեր Ռուսիո» հանդեսը։ 1872-76թթ հրատարակել է «Փարոս»-ը (վերջինիս Կ.Պոլսի թղթակիցն է եղել Հակոբ Պարոնյանը)։ Առանձին գրքով լույս է ընծայել «Նոր այբբենարան հայերեն լեզվի ռուսերեն թարգմանությամբ» (1856թ.)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից։ Մահացել է Մոսկվայում: