Zark Foundation

Զարուհի Գալեմքյարյան

Զարուհի Գալեմքյարյան

Բանաստեղծ, արձակագիր

18 հուլիս, 1874 - 20 հուլիս, 1971

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Արամյան վարժարանում։ 17 տարեկան հասակից սկսել է ոտանավորներ գրել, որոնք լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, Եվտերպե ծածկանունով։ Առաջին բանաստեղծությունը` «Հովվուհին», տպագրվել է «Բյուզանդիոն» օրաթերթում։ 1893թ. հրատարակել է «Զարթոնք» ժողովածուն, հաջորդ տարի լույս է ընծայել երկրորդ ժողովածուն՝ «Մրմունջը»։ Ամուսնությունից հետո, դեն գցելով Եվտերպե ծածկանունը, Գ.Զարուհի ստորագրությամբ արձակ բանաստեղծություններ, մանր պատմվածքներ է տպագրել մամուլում («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», հետագայում՝ «Շանթ», «Ոստան», «Թեոդիկի տարեցույց» և այլն)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է ԱՄՆ, բնակություն հաստատել Նյու Յորքում: Աշխատակցել է Նյու Յորքում լույս տեսնող «Լրաբեր», «Պայքար», «Հայաստանի կոչնակ» թերթերին։ 1936թ. «Թոռնիկիս գիրքը» խորագրով տպագրել է իր ճամփորդական (ԱՄՆ-ից Կ.Պոլիս) տպավորությունները։ Արձակ գործերից հայտնի են «Կյանքիս ճամբեն» (1952թ.), «Օրեր և դեմքեր» (1965թ.) ժողովածուները։ 1964թ. Սփյուռքում և Հայաստանում նշվել է նրա ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով 1965թ. Երևանում հրատարակվել է նրա «Հասկաքաղ» վերնագրով երկերի ժողովածուն: Մահացել է Նյու Յորքում: