Ծնվել է Թիֆլիսում: 1867թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանը: 1868-78թթ դասավանդել է Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց դպրոցում: 1869թ. մի խումբ համալսարանականների հետ հիմնել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը և մինչև 1895թ. եղել է դպրոցի տեսուչը: Կարևորել է կանանց կրթությունն ու դաստիարակությունը: Հիմնել է գրավաճառանոց, հրատարակել հայ գրողների երկեր: 1876թ. Երևանում հիմնել է առաջին տպարանը, որին հետագայում միացել է Էմին Տեր-Գրիգորյանը: Հեղինակել է մանկավարժական ձեռնարկներ և աշխատություններ: Մահացել է Թիֆլիսում: