Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի եղբայրը: 1956թ. ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, 1960-62թթ կատարելագործվել Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում: 1968թ-ից դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (1981թ-ից` ամբիոնի վարիչ, 1984թ-ից` դեկան, 1986թ-ից` պրոֆեսոր): Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ` «Սայաթ-Նովա» (1963թ.), «Կոմիտաս» (1968թ.), «Ա.Ձ.Խաչատրյան» (1982թ.), «Հին Մեղրի» (1970թ.), «Արագած. ծաղիկներ» (1974թ.), «Հին երևանյան բակ» (1980թ.), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ` 1982թ.), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ` 1980թ.), գրաֆիկական գործեր և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում: Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում: 1962թ. Սիսիանում նկարչի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է Զաքար Խաչատրյանի անունով: 1995թ-ից եղել է Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ: 1983թ. արժանացել է Հայաստանի, 2005թ.` Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: