Zark Foundation

Զոհրաբ Հարոյան

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1985թ. փետրվարի 24-ին, Երևանում: ՀՀ Զինված ուժերում ծառայությունից հետո, 2005-09թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2006թ-ից թղթակցել է «TV ալիք» շաբաթաթերթին և Հայաստանի հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական հաղորդմանը: 2007թ. թղթակցել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անկախության սերունդ» երիտասարդական հաղորդմանը: 2007-08թթ թղթակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրին: 2008-09թթ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրում` որպես լրագրող: 2009թ. հեղինակել է «Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի հետ» հաղորդաշարը և լրագորղական հետաքննություններ վարել մինչ 2010թ.: Զուգահեռ վարելով «Ուրվագիծ» թոք-շոուի եթերային բլոգը: 2010-11թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Բանաձև» ընկերության «Հատուկ ռեպորտաժ», «Ինտերակտիվ», «Եվրոպական բանաձև» հաղորդաշարերում` որպես լրագրող: 2011թ-ից «Նյու Մեգ» ամսագրի ստատիստն է: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես լրատվական ծրագրերի լրագրող: 2012-13թթ վարել է «Պոստ Ֆակտում» 20-րդ դարի մասին պատմող պատմական հաղորդումը: Հեղինակել է «Կանգնած ժամացույցի քաղաքը», «Դանթեականի հետքերով» դոկումենտալ ֆիլմերը: 2015թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվական ծրագրի լրագրող: