Ծնվել է Թեհրանում: Եղել է պետական, մշակութային գործիչ, թարգմանիչ Հովսեփ Միրզայանի որդին: Նախնական կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է տեղի ամերիկյան քոլեջը։ 1930-ական թվականներին աշխատակցել է Թեհրանի «Վերածնունդ» և «Ալիք» օրաթերթերին, Բեյրութի «Բաբգին» ամսագրին, «Սփյուռք» շաբաթաթերթին և Բոստոնի «Պայքար» գրական եռամսյա հանդեսին, Իրանահայ գրողների միության «Նոր էջ» հանդեսին։ Հրատարակվել են գրողի «Թաց մայթը» (1957թ.), «Բանաստեղծություններ և պատմվածքներ. Հատընտիր» (հետմահու, 1965թ.) ժողովածուները և «Աբու-Ալի Աինա» (1954թ.) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Ռ.Թագորի, Օմար Խայամի, Ֆիրդոաու, Հաֆեզի, Ֆ.Դոստոևսկու, Մ.Տվենի և ուրիշների ստեղծագործություններից։ Մահացել է Թեհրանում: