Zark Foundation

Էդգար Ավետիսյան

Էդգար Ավետիսյան

Բաս-կիթառահար

Ծնվել է 1980թ. հունվարի 10-ին, Երևանում: 15 տարեկան հասակից նվագել է «Արարատ» փողային նվագախմբում: 1997-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1999-2002թթ աշխատել է Հայաստանի հանրաին ռադիոյի և հեռուստատեսության ջազային էստրադային նվագախմբում` որպես բաս-կիթառահար: 2004թ-ից աշխատում է «Ուլիխանյան կվինտետ», 2008թ-ից` «Արտ Վոիսիս» խմբերում: Վերջինիս շրջանակներում 2009թ. «Եվրոֆեստ» ջազ մրցույթում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: 2011թ-ից աշխատում է նաև Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Հյուախաղերով եղել է բազմաթիվ երկրներում, մասնակցել միջազգային փառատոների: Համագործակցել է մի շարք հայ երաժիշտների և երգարվեստի ներկայացուցիչների հետ` տարբեր ժանրերում և նախագծերում: Որպես բաս-կիթառահար ներկայացել է «Ուլիխանյան կվինտետ», «Արտ Վոիսիս» և այլ խմբերի թողարկած շուրջ 10 ձայնասկավառակներում: