Ծնվել է 1981թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: Ավարտել է Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիրիժորության ֆակուլտետը: 2001թ. տեղափոխվել է Մոսկվա: 2001-03թթ աշխատել է իր առաջին ալբոմի ուղղությամբ` 2003թ. թողարկելով «Silk Way» սկավառակը: Եղել է առաջինը, ով Ռուսաստանում ջութակային ալբոմ է թողարկել: 2005թ. արժանացել է «Բաց Եվրոպա» երաժշտական մրցույթի Գրան Պրի մրցանակի: Նույն թվականին Փարիզում պարգևատրվել է Ֆրանսիայի երաժշտական համադաշնության մեդալով: 2005թ. թողարկել է երկրորդ` «Onе Violin Story» ալբոմը: 2007թ-ից Ս.Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար է: 2007-10թթ եղել է Լյուբով Ուսպենսկայայի բոլոր մենահամերգների հատուկ հյուրը: 2008թ. Քրիստոս Փրկչի տաճարի դահլիճում նրան մեդալ և «Национальное Достояние» կարգավիճակ է շնորհվել: 2009թ. թողարկել է «In Tranzit» անվանումով երրորդ ալբոմը: 2009թ. ելույթ է ունեցել «Золотой Орел» մրցանակաբաշխության բացման արարողությանը: 2010թ. մասնակցել է Եվգենի Պլյուշչենկոյի «Короли Льда» սառցե շոուին: 2011թ. եղել է Շենչժենի ամառային Ունիվերսիադայի դեսպանը: Այդ նախագծի շրջանակում որպես հատուկ հյուր մասնակցել է դրոշի փոխանցմամբ և միջոցառման փակման արարողություններին: 2011թ. մասնակցել է «Bolzano Ice Gala» (Իտալիա), «Rehensburg Ice Gala» (Գերմանիա), «Oberstdorf Gala» (Գերմանիա) սառցե շոուներին: 2008թ. եղել է Դմիտրի Մալիկովի «Pяномания» նախագծի մենակատարն ու կոմպոզիտորը: 2012թ-ից հեղինակային երաժշտական ծրագրով համերգներով է հանդես եկել Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր քաղաքներում: 2013թ. մրցանակի է արժանացել Moda topical-ի Live Music անվանակարգում: Մի քանի տարի շարոււնակ Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով: