Ծնվել է Կոստանդնուպոլսում: Երաժշտական կրթությունն ստացել է Իտալիայում: 1905թ-ից Կ.Պոլսում ղեկավարել է «Գաղիա» երգչախումբը, հանդես եկել համերգներով` արժանանալով ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակավոր» տիտղոսին: Եղել է նաև «Քնար», «Արվեստասեր» միությունների երգչախմբերի, նվագախմբերի ղեկավարը: 1923թ-ից դասավանդել է Կ.Պոլսի կոնսերվատորիայում: Նրա սաներից են եղել Ա.Պարթևյանը, Գոհարիկ Ղազարոսյանը: Գրել է լարային կվարտետ, «Սիմֆոնիկ ալեգրո», «Արևելյան ռապսոդիա», բազմաձայն պատարագ և այլն: Փարիզում հրատարակվել է կոմպոզիտորի «Իշխանաց կղզիներ» դաշնամուրային սյուիտների ժողովածուն (1927թ.): Մահացել է Կոստանդնուպոլսում: