Zark Foundation

Էդգար Սահակյան

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 18-ին, Երևանում: 1999թ-ից սկսել է զբաղվել երաժշտությամբ, նվագել կիթառ և համագործակցել տարբեր խմբերի հետ: 2005թ-ից, որպես բաս-կիթառահար, նվագել է «Սակվոյաժ», «Քրոսռոդս», «Ռոքսիգեն», «Gor & Friends» և այլ խմբերում: 2008թ-ից «Դորիանս» ռոք խմբի բաս-կիթառահարն է: 2010թ-ից համագործակցում է նաև «Կատուներ», «Շարակ» և այլ խմբերի հետ: Մի շարք ջազային, ռոք և բլյուզ խմբերով մասնակցել է բազմաթիվ փառատոների և համերգների Հայաստանում ու արտերկրում: Ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի առաջին ձայնասկավառակում: 2013թ. «Դորիանս» խմբի կազմով մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: