Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արտանուջ քաղաքում: Եղել է քանդակագործ Կարապետ Մեծատուրյանի կինը: 1934թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (այժմ՝ Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան՝ Ն.Կանդելակիի և Հ.Նիկոլաձեի արվեստանոցները։ 1943թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Գլխավոր գործերից են՝ «Մայրություն» (գիպս, 1941թ.), «Վերադարձ» (գիպս, 1944թ.), «Կոլտնտեսուհին» (գիպս, 1945թ.), «Որդու դիմաքանդակը» (բրոնզ, 1954թ.), «Ֆիզկուլտուրնիկուհին» (գիպս, 1956թ.), «Դստեր դիմաքանդակը» (գիպս, 1957թ.) և այլն։ 1945-57թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Մահացել է Երևանում: