Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: 1907թ. ընտանիքի հետ հաստատվել է ԱՄՆ-ում: 1926թ. սովորել է Ռոդ Այլենդ քաղաքի դիզայնի դպրոցում: 1930թ-ից տեղափոխվել է Նյու Յորք և ուսումը շարունակել տեղի գեղարվեստի դպրոցում: 1945թ-ից եղել է Հարավային Կարոլինայի համալսարանի գեղարվեստական բաժնի տնօրենը: Նկարչի նախասիրած ժանրը եղել է քաղաքային բնանկարը, հիմնականում` Նյու Յորքի ցերեկային, գիշերային ու ձմռան պահերը և այլն: Գործերին բնորոշ կուռ գծանկարը, գունաձևերի ռիթմիկան, մութ ու լույսի փոխհարաբերումները շեշտում են մեծ քաղաքի եռուն դիմագիծը: Գործերից առանձնանում է «Քարշող շոգենավերը»-ը: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Նյու Յորքում, Միսսուրիում, Հարավային Կարոլինայում և այլուր: Մահացել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաքում: