Ծնվել է Բեյրութում: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1970-81թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ: Հեղինակ է Հրազդան քաղաքի 1961-63թթ և 1978-80թթ (հեղինակային խմբի հետ) գլխավոր հատակագծերի, 1964-88թթ (հեղինակային խմբի հետ)` հյուսիսային զանգվածի չորս միկրոշրջանների կառուցապատման հատակագծերի: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Կոմպոզիտորների տունը (1957թ.), «Ինտուրիստ» (1973-85թթ, այժմ` «Արմենիա-2») և «Էրեբունի» (1980թ.) հյուրանոցները, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (1986թ.), Դիլիջանում` Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը (1960-77թթ), Նախարարների խորհրդի ամառանոցային տները (1960թ.), Սևանի ափին` «Կապուտակ Սևան» պանսիոնատի քոտեջները (1976-83թթ), Սոչիում «Բարեկամություն» պիոներ-ճամբարը (1985թ.) և այլն: Մահացել է Երևանում: