Zark Foundation

Էդուարդ Ավագյան

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

19 օգոստոս, 1927 - 13 մարտ, 2010

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է թարգմանիչ, լրագրող Սվետլանա Ավագյանի ամուսինը: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Ստեղծագործել է հիմնականում ժամանակակից կյանքի, հայ ժողովրդի պատմական անցյալի թեմայով: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է չափածո և արձակ գործեր` «Ծովը և ճայերը» (1961թ.), «Զրույց գարնան հետ» (1977թ.), «Հույսի սահմանը» (1983թ.), «Արևորդիներ: Երևանի խաչմերուկներում» (2001թ.), «էրիվանի հայրերն ու այրերը» (2002թ.), «Երևանա ծռեր» (2002թ.), «Երկիր հիշատակաց» (2003թ.), «Երևանյան խճանկար» (2004թ.) պատմվածքների ժողովածուները, «Մենք ապրում ենք Կոնդում» (մաս 1, 1965թ., «Մարդը` մարդուն», մաս 2, 1970թ., «Կոնդի մարմանդ վերջալույսը», մաս 3, 1989թ., վեպեր), «Հավատ և սեր» (1974թ.), «Մի կյանքը քիչ է», հ. 1-2, 1979-80թթ, «Ուրֆայի վերջին ահազանգը» (1990թ., պատմավեպեր), «Աստծո մարդը» (1996թ., պատմվածքներ, վիպակ): Գրել է նաև մանուկների համար, մշակել հայ ժողովրդական մանկական բանաստեղծություններ («Ոսկե հասկեր», 1978թ.): Թարգմանություններ է կատարել Պետրարկայի, Ն.Նեկրասովի, Ջ.Լոնդոնի, Վ.Կոչևսկու, Ա.Պուշկինի, Ա.Բլոկի և այլոց ստեղծագործություններից: Գրողի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: 1990թ. արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի, 2004թ.` Վ.Անանյանի, 1996թ.` «Հայ գրականության բարեկամներ» միության Սիմոն Սիմոնյանի անվան, 2001թ.` ՀԳՄ և Երևանի քաղաքապետարանի 1-ին մրցանակներին: 1987թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: