Zark Foundation

Էդուարդ Արծրունյան

Էդուարդ Արծրունյան

Գեղանկարիչ

28 դեկտեմբեր, 1929 - 5 մայիս, 2010

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1938-44թթ սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1944-46թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1947-51թթ ուսանել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում, 1951-57թթ` ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում` պրոֆեսորներ Ա.Սերեբրյանիի, Բ.Խարչենկոյի, Ջ.Պապիկյանի մոտ։ 1980-90թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ և գեղանկարի սեկցիայի նախագահը։ Դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1989թ. ունեցել է անհատական ցուցահանդես Մոսկվայում և արժանացել ԽՍՀՄ նկարիչների միության արծաթե մեդալի` տարվա լավագույն ցուցահանդեսի համար: Աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի գեղարվեստական ֆոնդում, ինչպես նաև` Հայաստանի և արտասահմանի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1990թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: