Zark Foundation

Էդուարդ Թոփչյան

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

11 հուլիս, 1911 - 3 սեպտեմբեր, 1975

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի գավառի Էվջիլար գյուղում: 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935թ. ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-38թթ սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-39թթ եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալը, 1939-41թթ` Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1942թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1941-43թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1943-44թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը, 1944-46թթ` Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-52թթ` ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչը, 1953-54թթ` նույն ինստիտուտի տնօրենը, 1954-75թթ` Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը։ Եղել է ՀԽՍՀ 4-8-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, 1967-71թթ` ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահը։ Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն։ Հեղինակել է «Վահան Տերյան» (1945թ.), «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը» (1965թ.), «Երկեր երկու հատորով» (գիրք 1, «Վերածնության խորհուրդը», 1977թ.) և այլ աշխատություններ: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1970թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։