Ծնվել է 1985թ. նոյեմբերի 16-ին, ՀՀ Սիսիան քաղաքում: 1995-2000թթ սովորել է Սիսիանի գեղարվեստի դպրոցի կերպարվեստի բաժնում: 2000թ. ավարտել է Սիսիանի վարժարանը, 2007թ.` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժին: Որպես նկարիչ հանդես է եկել Վ.Սարոյանի «Մայրիկ, ես քեզ սիրում եմ», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Հ.Անդերսոնի «Օլե-լուկոե» ներկայացումներում, «Չնչիկ» (ասիստենտ, 2009թ.), «Զեմլյակ» (ասիստենտ, 2010թ.), «Գլխարկ» (2010թ.), «Ծաղկապար» (2010թ.), «Գտնված հեքիաթ» (2010թ.), «Ղարաբաղ` թաքնված գանձ» (2011թ.), «Կաթնեղբայր» (2012թ.), «Ծիածան» (2013թ.), «Բյուզանդիայից արևելք» (2014թ.) ֆիլմերում: