Ծնվել է Թիֆլիսում: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ Աշխատել է նախագծային կազմակերպություններում: 1964-71թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1971թ-ից` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական խմբի ղեկավար: Հիմնականում եղել է քաղաքաշինարար: Աշխատանքներից են` Արարատ քաղաքի գլխավոր հատակագիծը և կառուցապատման նախագիծը (1951թ.), Ազիզբեկով քաղաքատիպ ավանի գլխավոր հատակագիծը (1957թ., ճարտարապետներ Ն.Շաքարյանի և Ա.Շաքարյանի հետ), Երևանի մետրոպոլիտենի տեխնիկատնտեսական հիմնավորումը (1967թ., թեմայի ղեկավար), Երևանի գլխավոր հատակագիծը (1971թ., ճարտարապետներ Մ.Մազմանյանի, Գ.Մուրզայի և Ց.Չախալյանի հետ) և այլն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: