Ծնվել է 1994թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: 2012թ. ավարտել է Երևանի Հ.Խաչատրյանի անվան հանրակրթական դպրոցը: 2008-09թթ սովորել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում, 2008-14թթ՝ «Արարատ» փողային նվագախմբի հարվածային գործիքների բաժնում, 2009-11թթ՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 2011-12թթ՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2018թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարվածային գործիքների բաժնի մագիատրատուրան: 2010թ-ից աշխատում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, որտեղ 2020թ-ից հարվածային խմբի կոնցերտմայստերն է: 2011թ-ից նվագել է բազմաթիվ ջազ, ռոք, փոփ, ֆոլկ երաժտական խմբերում: 2013թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: 2018-20թթ ծառայել է ՀՀ ՊՆ ԳՇ ռազմական նվագախմբում, որի կազմում 2019թ. մասնակցել է «IDEX» ցուցահանդեսին, Մեծ Բրիտանիայում՝ փորձի փոխանակման և վարպետաց դասերի Թագավորական ռազմական քոլեջում, ապա՝ «WCIT word orchestra AI» համերգին և «Spasskaya Tower» ռազմական երաժշտական փառատոնին: 2021թ-ից աշխատում է նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբում: 2011թ-ից հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: