Ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): 1934թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտը։ Եղել է բազմաժանր նկարիչ, ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր: Աշխատանքներից են՝ «Հին Երևան» (1939թ.), «Ինքնադիմանկար» (1942թ.), «Մեր բակը գարնանը» (1943թ.), «Էտյուդ» (1943թ.), «Նատյուրմորտ։ Մրգեր» (1945թ.), «Հին Աշտարակ» (1960թ.), «Աշտարակի այգում» (1960թ.), «Գարունը այգում» (1969թ.), «Իմ նախնիները» (1968թ.), նկարաշար Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մոտիվներով (1967-68թթ), «Աշունը Նորքի այգիներում», «Բնանկար Նորքից»։ Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։ 1970թ. Երևանում բացվել է նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է Երևանում: