Zark Foundation

Էդուարդ Սարգսյան

Էդուարդ Սարգսյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1988թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 2000-02թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայում, 2002-06թթ` ուսումնարանի հայկական ժողովրդական պարերի բաժնում` Հովհաննես Խաչիկյանի դասարանում, իսկ 2005-10թթ զուգահեռ ուսանել է նաև դասական պարերի բաժնում` Հովհաննես Դիվանյանի դասարանում: 2005թ. մասնակցել է Ուկրաինայի Կիև քաղաքում կայացած միջազգային Դելֆիան խաղերին և գրավել 3-րդ տեղը: Նույն թվականին խմբակային պարով մասնակցել է նաև Հենրիկ Մանգասարյանի անվան մրցույթ փառատոնին և զբաղեցրել 1-ին տեղը: 2006-08թթ ծառայել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլում: 2005-11թթ աշխատել է Հայաստանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող: 2010-11թթ հայկական ժողովրդական պար է դասավանդել Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2011-13թթ աշխատել է Իսրայելի բալետային թատրոնում` որպես առաջատար մենակատար: 2013-14թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես առաջատար մենակատար: Հանդես է եկել մի շարք պարային ներկայացումներում, որոնցից են` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Մարկոս Կրասոս), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Մոխրոտը» (Ջեսթեր), Պ.Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» (Կոշկավոր Կատու) և այլն: Աշխատել է բազմաթիվ աշխարհահռչակ պարուսույցների հետ և մենապարերով հանդես եկել նրանց բեմադրություններում, ինչպիսիք են` Դուայթ Ռոդենի «Moon Over Jupiter» (Նյու Յորք), Իցիկ Գալիլիի «Hikarizatto» և «A.T.E.S.B.A.» (Հոլանդիա), Իդո Տադմորի «HaEhudim» (Իսրայել), Իդան Շարաբի (Իսրայել): Հանդես է եկել նաև հրեա բալետմայստեր Բերտա Յամպոլսկու մի շարք նեո-կլասիկ բեմադրություններում` որպես մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄԷ-ում, Սիրիայում, Վրաստանում, Բահրեյնում և Եգիպտոսում և այլուր: