Zark Foundation

Էդուարդ Սաֆարյան

Էդուարդ Սաֆարյան

Ճարտարապետ

23 ապրիլ, 1923 - 1 դեկտեմբեր, 2015

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել և 1967-77թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1958թ-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1977-85թթ` ճարտարապետության արվեստանոցի ղեկավար): Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Կինոյի տունը (1975թ.), Հայէլեկտրագործարանի բնակելի թաղամասը (1982թ.), դեկորատիվ շատրվան Նորքի բնակելի զանգվածում (1982թ.), Զեյթուն թաղամասի հանգստի գոտին (1985թ.): Համահեղինակ է Երևանի Աբովյան փողոցի բնակելի տների (1966թ.), Պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967թ.), Հարավարևմտյան թաղամասի Ա-1 և Ա-2 միկրոշրջանների կառուցապատման (1976թ.), «Անի» (1972թ.) և «Դվին» (1978թ., ՀՀ Պետական մրցանակ` 1979թ.) հյուրանոցների, «Հայաստան» կինոթատրոնի (1985թ.), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համալիրի (1991թ., այժմ` Ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենք) և այլ նախագծերի: Դարձել է խորհրդային ճարտարապետության նվաճումների (1958թ., 1967թ., 1972թ., 1985թ.) և սիրողական ֆիլմերի («Քարերն են խոսում») 1962թ. համամիութենական ստուգատեսների դափնեկիր: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և պետական բազում մեդալներով: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2013թ.` ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալի: Մահացել է Երևանում: