Zark Foundation

Էդուարդ Վանունց

Էդուարդ Վանունց

Հնչյունային օպերատոր

2 փետրվար, 1929 - 12 դեկտեմբեր, 2006

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1951թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերչբուրգ) կինոինժեներների ինստիտուտը։ 1952թ-ից աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում, ուր նրա մասնակցությամբ ստեղծվել են «Անձամբ ճանաչում եմ» (1958թ., ռեժիսոր՝ Ս.Կևորկով, Է.Քարամյան), «Բարև, ես եմ» (1965թ., ռեժիսոր՝ Ֆ.Դովլաթյան), «Կարինե» (1967թ., ռեժիսոր՝ Ա.Մանարյան) և այլ ֆիլմեր։ 1968թ-ից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Լավագույն ֆիլմերից են՝ «Արքա Լիր» (1971թ., ռեժիսոր՝ Գ.Կոզինցև), «Գոյա» (1972թ., ռեժիսոր՝ Կ.Վոլֆ, ԳԴՀ-ի հետ, ԳԴՀ-ի հատուկ մրցանակ), «Մենախոսություն» (1974թ., ռեժիսոր՝ Ի.Ավերբախ), «Ռաֆերտի» (1979թ., ռեժիսոր՝ Մ.Արանովիչ), «Անյուտա» (1982թ., ռեժիսոր՝ Ս.Բելինսկի, Վ.Վասիլև), «Դոն Սեզար դե Բազան» (1989թ., ռեժիսոր՝ Յ.Ֆրիդ), «Բալզամինովայի ամուսնությունը» (1989թ., ռեժիսոր՝ Ա.Բելինսկի), «Տարտյուֆ» (1992թ., ռեժիսոր՝ Յ.Ֆրիդ), «Կալենդուլա ծաղիկներ» (1997թ., ռեժիսոր՝ Ս.Սնեժկին) և այլն։ 1967թ. արժանացել է Հայաստանի, 1998թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: